Հռոմի նոր պապը կարող է ընտրվել նախատեսված ժամկետից ավելի վաղ
Վատիկանը չի բացառում, որ նոր Հռոմի Պապի ընտրությունը կարող է կայանալ ավելի վաղ, քան հայտարարվել էր. տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրությունը կարող է կայանալ մարտի 15-ին։
Սուրբ Աթոռի տեղեկատվական ծառայության ղեկավար հոգևորական Ֆեդերիկո Լոմբարդին, հաղորդել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներից հասցնեն հավաքվել բավարար քանակի կարդինալներ՝ քննարկելու թեկնածությունների առաջադրումը։
Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարվելու մասին հայտարարել էր փետրվարի սկզբին՝ պատճառաբանելով առողջական վիճակով։










