Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյունից 47 մարդ է զոհվել

21:17 • 16.02.13

Պակիստանի Քվետտա քաղաքի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 47 մարդ, վիրավորվել 200, հաղորդում է Ֆրանս Փրեսս գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:


Ահաբեկիչներն
ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել հեռակառավարման վահանակի օգնությամբ Խազարա բնակավայրում, որը Բելուջիստան նահանգի մայրաքաղաքի արվարձանում է:


Պայթյունը
տեղի է ունեցել բնակավայրի շուկայում: Զոհվածները շիա մուսուլմանների համայնքի ներկայացուցիչներ են, որոնք երկրում փոքրամասնություն են կազմում:


Երկրում
գործող խմբավորումներից որևէ մեկը պայթյունի պատասխանատվությունը դեռ չի ստանձնել: