Ծեծկռտուք Արմավիրում, մասնակիցներից մեկն ատրճանակից օդ է կրակել

16:20 • 16.02.13

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդների շրջանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը ինքնաշեն ատրճանակից օդ է կրակել: 


Tert.am–ի տեղեկություններով՝ միջադեպն առաջացել է մեքենայով վազանց կատարելու պատճառով։
Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ մի խումբ երիտասարդներ գտնվում են Արմավիրի բաժնում, հանգամանքները պարզվում են: