«Թուլացե՛ք և դարձե՛ք վայրի». սոցցանցերի նորաձևությունն են դարձել «անճոռնի դեմքերը» (լուսանկարներ)
Սոցցանցերում մեծ թափ է առնում նոր ֆոտոթրենդը։ Reddit կայքի աղջիկ օգտատերերը ստեղծել են «Գեղեցկուհիները վերածվում են անճոռնիների» խումբը, որտեղ նրանք դնում են իրենց այն լուսանկարները, որտեղ պատկերված են անճոռնի դեմքերով, հայտնում է newsru.com-ը։
«Ֆոտոֆենոմենն» արդեն նորաձև է դառնում նաև Tumblr-ում և Instagram-ում, գրում է The Daily Mail-ը։
Reddit կայքի խումբն արդեն ունի ավելի քան 11.000 բաժանորդ, նրանց թիվը շարունակում է աճել։ Խմբի կանոնների համաձայն՝ մասնակիցները երկու լուսանկար պետք է դնեն՝ մեկ նորմալ և մեկ «աննորմալ», որտեղ նրանք կարող են «զոռ տալ» իրենց երևակայությանը։
Աղջիկները նաև հումորային գրություններ են թողնում՝ «Վայ, կարծես շատ եմ կերել», «Ես սկսել եմ վախենալ ինձանից» և այլն։
Նման արտասովոր միտման հեղինակը Քրիստեն անունով մի աղջիկ է։ «Անճոռնի նկարներ անելու հակումն ինձ մոտ մանկուց է։ Նման դեմքեր անելով ես և քույրս վախեցնում էինք մեր մորը։ Մենք մեծացանք, բայց սովորույթը մնաց»,- գրել է նա։
Նա նշել է, որ նման լուսանկարներն «ազատում են մարդուն պայմանականություններից» և հաճույք պատճառում։
«Թուլացե՛ք և դարձե՛ք վայրի։ Ցո՛ւյց տվեք, թե որքան անճոռնի կարող է լինել Ձեր դեմքը։ Որքան տգեղ լինեք, այնքան երջանիկ կլինեն մոլորակի մարդիկ»,- սա էլ Reddit կայքի ղեկավարության ողջույնի խոսքն է անդամագրվել ցանկացողներին։










