ԱՄՆ կործանիչները օդ են բարձրացվել ռուսական ռազմավարական Ту-95 ռմբակոծիչների դեմ
ԱՄՆ օդուժի կործանիչները օդ են բարձրացվել երկու ռուսական ռազմավարական Ту-95 ռմբակոծիչների պոտենցիալ կանխարգելման համար, որոնք Խաղաղ օվկիանոսի Գուամ ամերիկյան կղզու շուրջ թռիչք էին իրականացնում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով NBC News-ին:
Ամերիկյան զինվորականները NBC News-ին հաղորդել են, որ ռադարների վրա նկատել են երկու ռազմավարական ռմբակոծիչ, որոնք ՆԱՏՕ-ի դասակարգմամբ «Մեդվեդ» անունն են կրում: Դրանց պոտենցիալ կանխման համար ԱՄՆ ՌՕՈւ-ի «Անդերսեն» ռազմաբազայից օդ են բարձրացել F-15 կործանիչները:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ «ռուսական և ամերիկյան օդանավերի միջև կոնտակտը անցել է արհեստավարժ մակարդակով», առանց միջադեպերի, և որ ռուսական ռմբակոծիչները մշտապես մնացել են միջազգային օդային տարածքում:
NBC News-ի տվյալներով, ճապոնական օդուժը ևս տագնապով օդ է բարձրացրել իր կործանիչները, երբ ռուսական նշյալ օդանավերը անցնելիս են եղել Ճապոնիայի օդային տարածքի մոտակայքով:
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք ռուսական ռազմավարական Ту-95 ռմբակոծիչներում միջուկային զենք է եղել։
Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների որևէ պլանային թռիչք Խաղաղ օվկիանոսի տարածքում վերջին շրջանում չի իրականացվել:










