Արմավիրի մարզում պայթել է «ՊԱԶ» ավտոբուսի գազի բալոնը

10:28 • 17.02.13

Այսօր, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեկ՝ փետրվարի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայանիստ գյուղի հարակից գազալցակայանում գազի լիցքավորման ժամանակ պայթել է «ՊԱԶ 672» մակնիշի 2430Լ պետհամարանիշի ավտոբուսի (վարորդ` Ս. Ստեփանյան, պատկանում է «Էջմիածին» ՊՈՒԱՏ-ին) գազի բալոնը. զոհեր և տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։