Մեքսիկայում ավելի քան 400 զույգերի մասնակցությամբ հարսանիք է կայացել

12:01 • 17.02.13

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Իստակալկո շրջանում տեղի է ունեցել զանգվածային հարսանիք. միաժամանակ ամուսնացել է 412 զույգ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Մեխիկոյի կառավարությանը։


Արարողությանը մասնակցել է քաղաքապետ Միգել Անխել Մանսերան, ով անձամբ է հանձնել ամուսնության վկայական որոշ զույգերի, ինչպես նաև կտրել է հսկայական տոնական տորթը։


«Մեքսիկայի մայրաքաղաքը շարունակում է պահպանել ազատ քաղաքի իր համբավը, մեզ մոտ չկա ոչ մի խտրականություն, ընդհակառակը, մենք ուրախ ենք ցանկացած տեսակի հարաբերությունների և միությունների համար»,- ասել է Մանսերան։
2009թ.-ից Մեխիկոյում թույլատրելի են նաև միասեռական ամուսնությունները։


Կոլեկտիվ ամուսնության տոնական միջոցառումն ուղեկցվել է երաժիշտների ելույթներով, գրեթե 500 շիշ կարմիր գինի խմելով, ինչպես նաև նորապսակներին նվերներ հանձնելով, որոնց թվում եղել են ուղեգրեր, կենցաղային տեխնիկա և քաղցրավենիք։