Հարավային Կորեայում միանգամից մոտ 3,5 հազար զույգ է պսակադրվել (տեսանյութ)
Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են զանգվածային պսակադրության ամենամյա արարողությանը, որը կազմակերպվում է Միավորման եկեղեցու կողմից, հայտնում է РИА Нововсти-ն՝ վկայակոչելով BBC-ին:
Արարողությունը կազմակերպել է Հան Ջա-Հակը՝ Մուն Սոն Մենա կրոնական շարժման հիմնադրի այրին:
Ըստ աղբյուրի՝ պսակադրվել են մոտ 3,5 հազար միանման հագնված զույգեր, իսկ դրան հետևել է 24 000 մարդ, որոնց պսակադրվելու օրհնություն է տրվել:
Ըստ ավանդույթի՝ մունիական եկեղեցին ինքն է ընտրում զույգեր: Այդպես պսակադրվել են օրինակ 21-ամյա ամերիկացին և 21-ամյա ճապոնուհին:
Զանգվածային պսակադրությունները տարածվեցին 1960-ականներին, իսկ 1997-ին Վաշինգտոնում Մուն Սոն Մենը 30 հազար մարդու պսակադրություն կազմակերպեց մարզադաշտում:
Նախկինում այս կազմակերպությանը մեղադրում էին «ուղեղներ լվանալու» և ուրիշի ունեցվածքը յուրացնելու համար:










