Հռոմի Պապը երախտիքի խոսքեր է հայտնել 50 000 ուխտավորների, որոնք եկել էին նրան շնորհակալություն հայտնելու
Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ եկել են Վատիկան շնորհակալություն հայտնելու Հռոմի Պապին, ով իր հրաժարականի մասին հայտարարությունից հետո առաջին անգամ հրապարակային աղոթք է արել, հայտնում է CBS News-ը:
Նա հայտնվել Սբ Պետրոսի հրապարակին նայող իր նստավայրի պատուհանից: Սրանից հետո Պապը հանդես կգա ընդամենը ևս մեկ նման աղոթքով:
Ըստ աղբյուրի՝ առնվազն 50 000 ուխտավորների Պապը կայտառ ձայնով դիմել է իտալերենով, անգլերենով, ֆրանսերենով, գերմաներոնով, լեհերենով և իսպաներենով:
Հրապարակում տեղակայված է եղել հսկայական պաստառ՝ «Մենք քեզ սիրում ենք» գրությամբ:
Բենեդիկտոս 16-րդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հավատացյալներին և խնդրել շարունակել աղոթել իր ու հաջորդ պոնտիֆիկոսի համար: Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հռոմի բնակիչներին:
Մի քանի շաբաթ անց Բենեդիկտոս 16-րդը կմտնի Վատիկանի տարածքից դուրս որևէ մենաստան և մեկուսի կյանք կվարի:










