Սան Ռեմոյում կայացած երգի փառատոնի հաղթող է ճանաչվել երգիչը, ով «Եվրոտեսիլ 2013» մրցույթում կներկայացնի Իտալիան (տեսանյութ)
Իտալական Սան Ռեմո քաղաքում կայացած 63-րդ երգի փառատոնի հաղթող է դարձել երգիչ Մարկո Մենգոնին, լեգենդար «Արիստոն» թատրոնի բեմում նա կատարել է «Lessenziale» («Ամենակարևորը») երգը, հայտնում է Взгляд-ը։
25-ամյա երիտասարդ կատարողը հաղթող է ճանաչվել պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների կողմից, ովքեր մասնակցել են քվեարկությանը ուղիղ եթերի ընթացքում։
Մենգոնին, ով 2010թ. ճանաչվել է «Լավագույն եվրոպացի կատարող» Մադրիդում կայացած MTV European Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, Սան Ռեմոյում առաջ է անցել 13 կատարողներից և ստացել գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակը։ Բացի այդ, Մարկոն կներկայացնի Իտալիան Շվեդիայում մայիսին կայանալիք «Եվրոտեսիլ 2013» մրցույթում։










