Մոսկվայում կինը ինքնահրկիզում է կատարել
Մոսկվայի հյուսիսում բնակելի շենքում անհայտ կինը մահացել է ինքնահրկիզման հետևանքով, հայտնում է Взгляд-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Վոյկովսկի շրջանի 4-րդ շենքում: Կինը իր վրա է լցրել հեղուկ վառելիք և ինքն իրեն կրակի տվել աստիճանավանդակի վրա՝ 6 և 7-րդ հարկերի արանքում: Նախքան շտապօգնության և հրշեջ ծառայության հասնելը նա մահացած է եղել այրվածքներից:
Այժմ դեպքի վայրում աշխատող իրավապահները փորձում են պարզել կնոջ ինքնությունը:










