ԱՄՆ կործանիչները երկու ինքնաթիռ են իջեցրել Օբամայի հանգստավայրում

13:34 • 17.02.13

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավում ամերիկյան կործանիչներ են վերև բարձրացվել՝ երկու ինքնաթիռ իջեցնելու համար, որոնք խախտել են թռիչքների համար փակ տարածքը, ինչը պայմանավորված է եղել նախագահ Բարաք Օբամայի ժամանումով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաընկերությանը։
 

ԱՄՆ ափային պաշտպանության ուղղաթիռը և F-16 կործանիչը օդ են բարձրացվել, երբ ռադարները գրանցել են Cessna 152 ոչ մեծ ինքնաթիռի թռիչքը Փալմ Սիթի քաղաքի վրա տեղական ժամանակով կեսօրին մոտ։ Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել։


Հինգ ժամ անց ևս մեկ F-16 է բարձացվել՝ Փալմ Սիթին մոտեցող երկտեղանոց Lancair 320 ինքնաթիռի պատճառով։ Անձնական ինքնաթիռը զգուշացվել է, փոխել է ուղղությունը և շարունակել ուղին՝ շրջանցելով փակ տարածքը։


Քաղավիացիայի դաշնային վարչությունը և ԱՄՆ գաղտնի ծառայությունը սկսել են միջադեպերի հետաքննությունը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Օբաման մի փոքր դադար է վերցրել և ժամանել Փալմ Սիթի՝ հանգստանալու և գոլֆ խաղալու համար։