Վաղը ԱՄՆ-ում կնշեն նախագահների օրը
Միլիոնավոր ամերիկացիներ երկուշաբթի կնշեն իրենց գլխավոր ազգային տոներից մեկը՝ Նախագահների օրը, հայտնում է Вести-ն։
Այն հանդիսանում է ԱՄՆ-ի հնագույն տոներից մեկը և նվիրված է Ջորջ Բուշի և Աբրահամ Լինքոլնի հիշատակին՝ առաջին ամերիկացի նախագահների, ովքեր մեծ ներդրում են ունեցել իրենց հայրենիքի պատմության մեջ։
Առաջին անգամ Նախագահների օրը նշել են 1782թ.-ին, դա տեղի է ունեցել Ռիչմոնդ քաղաքում (Վիրջինիա նահանգ)։ Այնուհետև տոնը նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ երկրում։ 1885թ.-ին փետրվարի 22-ը հայտարարվում է ազգային տոն, որը ստանում է «Վաշինգտոնի օր» անվանումը։ Հետագայում 70-ական թթ. Ռիչարդ Նիքսոնը (ԱՄՆ 37-րդ նախագահ) առաջարկում է նշել այդ օրը որպես ԱՄՆ բոլոր նախագահների տոն։
Տոնական երկուշաբթին ոչ աշխատանքային օր է ԱՄՆ-ում։ Շատ ամերիկացիներ այդ օրերին մեկնում են հանգստանալու։ Խանութները և առևտրի կենտրոնները գրավում են գնորդներին հսկայական զեղչերով։ Քաղաքային այգիներում կազմակերպվում են տոնական համերգներ և շոու-ծրագրեր։










