Վլադիվոստոկի օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի օդանավակայանում այսօր 97 ուղևորներով Տու-204 ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով վթարային վայրէջք է կատարել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ կայքին։
«Մոսկվայի ժամանակով ժամը 02։30-ին Վլադիվոստոկ – Պետրոպավլովսկ-Կամչատսկի չվերթ իրականացնելիս Տու-204 ինքնաթիռում խափանվել է հիդրոհամակարգը։ Ինքնաթիռը բարեհաջող վթարային վայրէջք է կատարել օդանավակայանում»,- հայտնում է գերատեսչությունը։
Հայտնվում է, որ ինքնաթիռում եղել է 97 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Զոհեր և տուժածներ չկան։










