Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է վիրավորվել

00:22 • 18.02.13

Հալեպում դիպուկահարի գնդակից դարձյալ  հայ է վիրավորվել:


Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Հալեպի Ժիդեդիե թաղամասում:


Դիպուկահարի փամփուշտից վիրավորված մարդն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և շտապ վիրահատության ենթարկվել:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում զոհվել էր 1970թ.-ին ծնված Հարություն Քեոշկերյանը է, ով սպանվել է Սուլեյմանիե պողոտայում՝ պատահական գնդակից։
 

Նույն օրն առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին մեկ այլ հայ երիտասարդ առևանգվել էր։ Առևանգվող Գևորգ Կարագյուլլեյանը եղել է եղբոր և ևս երկու գործընկերների հետ և առևանգվել է զինյալների հետ կարճատև բախում ունենալուց հետո։