Վրաերթ Գյումրի քաղաքում. տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

00:31 • 18.02.13

ԱԻ նախարարության կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 17-ին, ժամը 20.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում` «Հակահամաճարակային ախտորոշման» կենտրոնի մոտակայքում, Կարեն Վխկրյանը (ծնվ.1982թ.) «ԲՄՎ» մակնիշի 29 ՍՕ 063 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ` 1981թ. ծնված Նաիրի և նույն թվականին ծնված Թերեզա Ուղուրլյաններին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: