Ռաֆայել Կորեան վերընտրվել է Էկվադորի նախագահի պաշտոնում
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան փետրվարի 17-ին վերընտվել է նախագահի պաշտոնում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Չնայած այն հանգամանքին, որ ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, Ռաֆայել Կորեան հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Համաձայն «էքզիթ-փոլի» արդյունքների՝ գործող նախագահը հավաքել է ընտրողների ձայների մոտ 60 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակից Գիլյերմո Լասոն հավաքել է 40 տոկոս քվե։
Ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար Կորեային հարկավոր էր հավաքել կամ 50 տոկոս, կամ 40 տոկոս՝ մրցակցի նկատմամբ ձայների 10 տոկոս առավելությամբ։
Ձախ հայացքների տեր Կորեան նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թ.-ից։ Էկվադորի բնակչության շրջանում, որի մոտ 30 տոկոսն աղքատության շեմին է գտնվում, նա հեղինակություն է վայելում շնորհիվ իր սոցիալական ծրագրերի։










