Մախաչկալայում կրակոցների հետևանքով 3 մարդ է սպանվել

01:21 • 18.02.13

Կիրակի երեկոյան Մախաչկալայում գտնվող սրճարաններից մեկի մոտ փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով տեղում 3 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Դաղստանի իրավապահ մարմիններին:


Ռուսական գործակալությունները նշում են 2 տարբեր սրճարաններ, որտեղ կարող էր տեղի ունենալ հանցագործությունը:


Հարձակվողին հաջողվել է անհետանալ, իսկ դեպքի վայրում շարունակում է աշխատել հետաքննչական խումբը: