Բրիտանական մաքսատանը 94 կգ չորացված թրթուր է առգրավվել

22:59 • 01.03.13

Մեծ Բրիտանիայի Գեթվիկ օդանավակայանի մաքսատունը 94 կգ չորացված թրթուրներ և որդեր է առգրավել մի մարդուց, ով պնդում էր, թե դա իր անձնական սննդամթերքի պաշարն է, հաղորդում է BBC-ն:


Չորացրած որդերը հայտնաբերվել են 24-ամյա տղամարդու ուղեբեռում, ով Մեծ Բրիտանիա էր ժամանել Բուրկինա-Ֆասոից: Նրա պայուսակներում մի քանի տասնյակ հազար որդեր կային, որոնք պոլիէթիլենով էին փաթեթավորված:


Աֆրիկայի մի շարք վայրերում չորացված որդերն օգտագործվում են սննդում, սակայն, տվյալ դեպքում դրանց ներկրումը կխախտեր կենդանական ծագմամբ մթերքի ներկրման կանոնները: Առգրավված բեռը կոչնչացվի: