Groupon-ի հիմնադրին վտարել են իր իսկ ընկերությունից
Groupon-ը մի ժամանակ սենսացիա առաջացրեց. առցանց սերվիս, որով հնարավոր էր զեղչեր ստանալ գրեթե ամեն ինչի համար։
Computerra.ru-ն հիշեցնում է, որ այնուհետ ընկերության գործերը վատ ընթացան, իսկ 2010թ.-ին ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Մեյսոնը մերժեց Google-ի 6 մլրդ դոլար արժողությամբ գործարքը։
Դա, հավանաբար, դարձավ նրա վերջին մեծ սխալը։
Այժմ արդեն նա ստիպված է հեռանալ իր իսկ ընկերությունից։
Իր բլոգում նա հրաժեշտի նամակ է գրել։
«Groupon ընկերությունում 4.5 լարված ու հրաշալի տարիներից հետո, ես որոշել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ։ Ոչ, կատակում եմ, ինձ ուղղակի այսօր վտարել են աշխատանքից, և եթե հարցնեք, թե ինչու, ապա հավանաբար չեք հետևել իրադարձություններին»,- գրել է նա։
Նա պարզաբանել է, որ չի կարողացել իրականացնել իր հանձնարարականը։
Wall Street Journal-ը հրապարակել է Groupon-ի աշխատակիցներին ուղղված նամակը, որը գրել էին ընկերության մյուս համահիմնադիրը՝ Էրիկ Լեֆկոֆսկին, և տնօրենների խորհրդի փոխնախագահ Թեդ Լեոնսիսը։
«Ավելի քան 4 տարի Groupon ընկերությունում անմարդկային աշխատանքից հետո Էնդրյուն խնդրել է ազատել իրեն աշխատանքից»,- ասվում է նամակում։
Առայժմ նոր գործադիր տնօրեն չկա և ընկերությունը ղեկավարելու են Լեոնսիսն ու Լեֆկոֆսկին։










