Human Rights Watch-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել PussyRiot-ին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել PussyRiot պանկ-խմբի աղջիկներին՝ առանց լրացուցիչ պայմանների, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
«Նրանց՝ ճաղերի հետևում անցկացրած յուրաքանչյուր օրն անարդարություն է: PussyRiot-ի մասնակիցներն ի սկզբանե արժանի չէին ատելության հողի վրա հանցագործության համար մեղադրվելուն», - ասված է հայտարարության մեջ:
Իր հայտարարության մեջ կազմակերպությունը հիշեցնում է, որ Նադեջդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան ճաղերի հետևում են արդեն 1 տարի. նրանք ձերբակալվել էին 2012-ի մարտի 2-ին՝ Եկատերինա Սամուցևիչի հետ (որը հետագայում ազատ էր արձակվել): 2012-ի օգոստոսին դատապարտվել էին 2 տարվա ազատազրկման՝ «կրոնական ատելության դրդապատճառներով խուլիգանության» համար՝ ավելի վաղ՝ փետրվարին Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում իրականացրած քաղաքական ակցիայից հետո:










