Մեկնարկել է Քերիի այցը Թուրքիա. օդանավակայանում նրան դիմավորել են երկու երկրների դեսպանները
Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Թուրքիա։ Անկարայի օդանավակայանում պետքարտուղարին դիմավորել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն ու Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, տեղեկացնում է CNNturk-ը։
Այսօր Անկարայում Քերին կհանդիպի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։
Հանդիպումների առանցքում լինելու են Սիրիայի հակամարտությունը և Միջին Արևելքի զարգացումները։
Անդրադարձ է լինելու նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին, Աֆղանստանի, Բալկանների, Կիպրոսի հետ հարաբերություններին։
Քերին Թուրքիա այցից առաջ եղել էր Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Այս այցից հետո նախատեսվում է նրա այցը Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար։










