Սաակաշվիլին հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

17:25 • 01.03.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ այսօր նախատեսված հանդիպումը չի կայացել, տեղեկացնում է Голос России-ն։

 

«Այսօր ես պետք է հանդիպեի Սաակաշվիլիի հետ, սակայն նա փոշմանել է»,-ասել է կառավարության ղեկավարը՝ կառավարության նիստի բացման ընթացքում։

 

Նա նշել է, որ որպես հանդիպումը հետաձգելու պատճառ նախագահը նշել է նախապես ծրագրված այլ հանդիպումը։
Սակայն Վրաստանի կառավարությունը չգիտի, թե ուր է պատրաստվում այցելել Սաակաշվիլին։