Պաղեստինում տասնյակ կատվաձկներ են «ինքնասպանություն» գործել (լուսանկարներ)
Շաբաթվա լուսանկարը. այսպես է RBK Daily-ն բնորոշել կատվաձկների զանգվածային ինքնասպանության լուսանկարը, որը տեղի է ունեցել Պաղեստինում:
Այստեղ տասնյակ կատվաձկներ են ափ նետվել այն դեպքում, երբ վերջին 6 տարում այս շրջանում ոչ մի անգամ կատվաձկներ չեն հայտնվել:
Փորձագետները շվարած են այն հարցում, թե ինչը կարող էր ձկների նման պահվածքի պատճառ դառնալ: Ենթադրաբար նրանք ինչ-որ բանի են բախվել կամ ապակողմնորոշվել են ստորգետնյա աղմուկի կամ էլեկտրական ազդանշանների պատճառով:
Ամեն դեպքում շրջափակումից տառապող պաղեստինցիները «ծովի բարիքը» սայլերին են բեռնել ու տարել. ըստ Daily Mail-ի՝ տեղական շուկաներում կատվաձկան կիլոգրամը վաճառվում է մոտ 1,5 ԱՄՆ դոլարով:










