Ադրբեջանում մի խումբ զինվորականներ են ձերբակալվել՝ ֆինանսական խարդախությունների համար
Ադրբեջանում մի քանի զինվորական է ձերբակալվել՝ ֆինանսական խարդախություններին առնչություն ունենալու համար, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Պաշտպանության նախարարության ու Զինվորական դատախազության համատեղ ստուգումների ընթացքում մի շարք զորամասերում հայտնաբերվել են ֆինանսական լուրջ խախտումներ։
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել և ձերբակալվել են մի շարք զորամասերի ֆինանսական ծառայությունների պետեր։










