Ամերիկյան Dragon բեռնատար տիեզերանավի թռիչքի ժամանակ բարդություններ են առաջացել

00:00 • 02.03.13

Ամերիկյան Dragon բեռնատար տիեզերանավի թռիչքը, որը մեկնարկել է ԱՄՆ Կանավերալ տիեզերակայանից և դեպի Միջազգային տիեզերակայան 575 կգ բեռ է տեղափոխում, խափանումներով է ընթանում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Ամերիկյան Space Exploration Technologies-ի ներկայացուցիչների հաղորդման համաձայն, տիեզերանավի շարժիչներից մի մասը չի գործել, սակայն հետագայում այդ խնդիրը վերացվել է:


Նշվում է նաև, որ դրան հաջորդել է մեկ այլ խափանում. այժմ խոսք է գնում արևային մարտկոցների բացման մասին, որի պատճառով կարող է տիեզերանավի հզորությունը չբավարարել դեպի ՄՏԿ բեռը հասցնելու համար:


Խափանման այլ մանրամասներ դեռ չեն ներկայացվում: Մոտ ժամերին ՆԱՍԱ-ում մամուլի ասուլիս կլինի նշյալ խնդրի կապակցությամբ: