Եգիպտոսում ամբոխը հրդեհել է ոստիկանական վարչության շենքը
Եգիպտոսի Պորտ-Սաիդ քաղաքում, որտեղ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները զանգվածային ցույցեր են անցկացնում, այսօր ոստիկանական վարչություն է հրդեհվել, հաղորդում է ռուսական INTERFAX գործակալությունը:
Եգիպտոսի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մոտ 500 մարդ ոստիկանական վարչության շենքի վրա նետել են դյուրավառ հեղուկով շշեր և քարեր, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Դրանից հետո ցուցարարները փակել են դեպի շենք տանող փողոցները և արգելափակել հրշեջների ճանապարհը», - նշվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Կահիրեում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով Եգիպտոս է ժամանել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ երկրում տիրող իրավիճակը քննարկելու համար:










