Լեհաստանում շունը փրկել է 3-ամյա աղջկա կյանքը

18:24 • 02.03.13

Լեհաստանում շունը փրկել է իր 3-ամյա տիրուհու կյանքը, հայտնում է Pravda.ru-ն։ Երկրի արևմուտքում գտնվող Պեժվին գյուղում բնակվող աղջնակը կորել էր ուրբաթ։ Վերջին անգամ նրան տեսել էին շան հետ խաղալիս։

 

Երեխային փնտրել է մոտ 200 ոստիկան։

 

Նա հայտնաբերվել է միայն այսօր առավոտյան, սառած դաշտում, որտեղից լսվել են երեխայի լացի ձայնն ու շան հաչոցը։ Նրան մասնավորապես գտել են դաշտում փորված փոսում, որտեղ շունը պառկել է երեխայի վրա՝ նրան տաքացնելու համար։

 

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։