Բրիտանիայում մարդակերության գործի շրջանակներում 2 մարդ է ձերբակալվել

21:40 • 02.03.13

Մեծ Բրիտանիայի Քենթ քաղաքի երկու բնակիչ ձերբակալվել են Նյու-Յորքի ոստիկանի դեմ գործին մասնակից լինելու կասկածանքով, ով, ինչպես կարծում է քննությունը, մտադիր էր մարդակեր դառնալ, հաղորդում է BBC-ն:


28-
ամյա Գիլբերտո Վալլեն, ոստիկանության տվյալներով, ծրագրել էր, թե ինչպես պետք է առևանգի և ուտի կանանց: Վալլեին մեղադրում են ոստիկանության տվյալների բազան առևանգելու մեջ, որից նա մտադիր էր ենթադրյալ զոհերի ցանկ կազմել: Կասկածյալը հերքում է այդ մեղադրանքները:


Քենթի
ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Քենթերբերիի շրջանում փետրվարի 21-ին ձերբակալվել են Վալլեի երկու ենթադրյալ հանցակիցները` 30 և 57 տարեկան: