Իրանը ճանաչում է Բաշար Ասադի լեգիտիմությունը
Բաշար ալ-Ասադը կշարունակի մնալ Սիրիայի լեգիտիմ նախագահը մինչ ընտրությունները, որոնք նախատեսված են 2014 թվականին։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Թեհրանում այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ Սալեհին հանդես է եկել Սիրիայի իշխանությունների և զինյալ ընդդիմության միջև երկխոսության աջակցության օգտին։
Մուալլեմն իր հերթին վրդովմունք է հայտնել, թե ինչպես կարող է Վաշինգտոնն աջակցել խմբավորումների, որոնք սպանում են սիրիացիներին, և ընդգծել է, որ ոչ ոքի թույլ չի տրվի վնասել Սիրիայի ազգային ինքնիշխանությունը։










