Լվովում անհայտ անձինք տրամվայ են առևանգել ու բախվել տներից մեկին
18:48 • 02.03.13
Ուկրաինայի Լվով քաղաքում անհայտ անձինք տրամվայ են առևանգել ու վարել այն այնքան, մինչև տրանսպորտային միջոցը դուրս է եկել գծերից ու բախվել մի տան, հայտնում է korrespondent.net-ը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնել են ոստիկանությունից։
Դեպքի վայրից առևանգողները փախուստի են դիմել, տարվում են որոնողական աշխատանքներ։
Placeholder










