11-ամյա «ապագա Օբաման» «տեղն է դրել» Դալլասի քաղաքային խորհրդի անդամներին

17:38 • 02.03.13

Ի՞նչ եք կարծում, ընդունելի՞ է արդյոք գնալ, երբ ձեզ հարց են տալիս. իր այս հարցով 11-ամյա աշակերտ Դևիդ Ուիլյամսը «տեղն է դրել» Դալլասի (ԱՄՆ-ում քաղաք) քաղաքային խորհրդի անդամներին, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Dallas News-ին։

 

Ասուլիսի ժամանակ փոքրիկ տղան ցանկացել է իմանալ, թե Քաղաքային խորհուրդը ծրագրո՞ւմ է լուծել դպրոցներում բռնության խնդիրը։ Սակայն խորհրդի որոշ անդամներ հարցի ժամանակ վեր են կացել իրենց տեղից ու սկսել քայլել, մյուսներն էլ անուշադիր են եղել հարցին։

Գիտակցելով, որ իրեն «ականջի ծայրով» են լսում՝ Դևիդը երկրորդ հարցն է տվել, որն իրենից ոչ ոք չէր սպասում. «Դուք կարծում եք՝ դա ընդունելի՞ է Քաղաքային խորհրդի անդամների դեպքում վեր կենալ տեղից ու քայլել, երբ նրանց խնդրում են իրենց կարծիքն արտահայտել»։ Այդ հայտարարությունից հետո երեխային միանգամից ուշադրություն են դարձրել։

 

Աշակերտի մայրը՝ Շատարա Մատիսը, իրեն շատ հպարտ է զգացել կատարվածի համար։ Նա ասել է, որ երբեմն երեխան կարող է մեծին ճիշտ վարքագիծ սովորեցնել։

 

Խորհրդի անդամ Դվեյն Քարովեյը Դևիդից ներողություն է խնդրել, ինչից հետո երեխայից հարցրել են, թե չի՞ ցանկանա արդյոք դառնալ Քաղաքային խորհրդի անդամ, երբ մեծանա։ Հարցին փոքրիկը պատասխանել է, թե կցանկանար, «բայց ավելի շատ կցանկանայի դառնալ նախագահ»։