ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը վրացական գինիներին «5-ից հանած» է դրել

17:05 • 02.03.13

Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ և «Ռոսպոտրեբնադզոր»-ի (սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայություն-Tert.am) ղեկավար Գենադի Օնիշչենկոն այսօր պատմել է իր աշխատակիցների՝ Վրաստանի գինու և հանքային ջրի գործարաններ գործուղման արդյունքների մասին, հայտնում է apsny.ge-ն։



«Ընդհանուր առմամբ տրամադրվածությունը լավատեսական է։ Կան թերություններ և նկատողություններ, որոնց ուղղությամբ հարկավոր է աշխատել։ Այդ թերությունները կրում են ոչ միայն մասնավոր, այլև համակարգային բնույթ։ Սակայն, փորձագետների կարծիքով, դրանք հաղթահարելի են»,- հայտնել է Օնիշչենկոն։

 

Նախօրեին «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները վերադարձել են Վրաստանի «ստուգողական» գործուղումից, որտեղ այցելել են մոտ 40 ձեռնարկություն։

  

«Այսօր փորձագետները պետք է մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնեն ձեռնարկություններից յուրաքանչյուրի մասով»,- Օնիշչենյոկի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։