Ձերբակալվել է արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտիչը
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Ավանի Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Շահեն Ղ.-ին:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը՝ նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, դիմակավորված մուտք է գործել Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետ, փակել մուտքի դուռը, նախասրահից ցատկել սպասարկման սրահի ապակե արգելապատնեշի վրայով՝ դեպի աշխատակցի սրահ, որից վախեցած աշխատակցուհին դուրս է եկել սրահից և ինքը հափշտակելով 1.200.000 դրամ՝ դիմել է փախուստի, սակայն մոտ 500 մ հեռավորության վրա բռնվել է իրեն հետապնդող քաղաքացիների կողմից:
Շահեն Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:










