Էլիզաբեթ 2-րդը հետաձգել է Ուելս այցը՝ հիվանդության պատճառով

14:12 • 02.03.13

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ուելսի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Սուոնսի նախատեսված այցը, որտեղ շաբաթ կանցկացվեն Սուրբ Դավթին նվիրված տոնական միջոցառումներ (Սուրբ Դավիթը համարվում է Ուելսի հովանավորը)։

 

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, 86-ամյա թագուհու մոտ գաստրոէնտերիտի (աղեստամոքսաբորբ) սրացում է։

 

Ըստ BBC-ի թղթակից Փիթեր Հանտի՝ պաշտոնական այցի հետաձգման վերաբերյալ թագուհու որոշումը բացառիկ դեպք է։


Առաջիկա օրերին թագուհին կգտնվի Վինձորի պալատում՝ բժիշկների հսկողության ներքո։