Սախալինում վատ եղանակի պատճառով արգելվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների շարժը
Ռուսաստանի Սախալին կղզին հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության տակ, ինչի հետևանքով կղզու հարավային մասում մոլեգնում է ուժեղ փոթորիկ, հայտնում է ИТАР ТАСС-ը։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կաթվածահար է եղել նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցների տեղաշարժը՝ այդ թվում նաև ավիահաղորդակցությունը։
Քամու արագությունը կազմում է 1 վայրկյանում 20-24 մ, իսկ օդի ջերմաստիճանը՝ -6-ից մինչև -11։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հզոր ցիկլոնը Սախալինում կպահպանվի դեռ 2 օր։










