Ասադը կպայքարի նախագահական պաշտոնի համար առաջիկա ընտրություններին.Սիրիայի ԱԳՆ ղեկավար
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին, որոնք նախատեսված են 2014թ., այսօր նման հայտարարություն է արել այցի շրջանակներում Թեհրանում գտնվող Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Նախագահ Բաշար Ասադը, ինչպես և այլ թեկնածուներ, կմասնակցեն ապագա ընտրություններին: Միևնույն ժամանակ Ասադը իշխանության ղեկին կմնա մինչև 2014թ., չնայած մի շարք արևմտյան և արաբական երկրների կոչերին, որ նա հեռանա հանուն երկրում իրավիճակի կարգավորման», - հայտարարել է արտգործնախարար Վ.Մուալեմը իր իրանական գործընկեր Ալի Ակբար Սալեհիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Սիրիական նախարարը նաև տարակուսանք է հայտնել այն հանգամանքով, որ Վաշինգտոնը կարող է աջակցել զինված խմբավորումներին, որոնք սպանում են սիրիաիներին:










