Սիրիայի հյուսիսում կատաղի մարտեր են ընթանում
Սիրիայի հյուսիսում` Ռաքքա նահանգում, կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև կատաղի և արյունալի մարտական գործողություններ են ընթանում, հաղորդում է BBC-ն:
Կառավարական զորքերը գնդակոծել են նահանգի համանուն քաղաքի մի քանի շրջաններ: Բախումների ընթացքում քաղաքի արվարձաններում մի քանի տասնյակ մարդ է զոհվել:
BBC-ի փոխանցմամբ՝ մարտական գործողություններ են ընթանում նաև Հալեպի ոստիկանական ակադեմիայի մոտ և Դամասկոսի մերձակայքում:










