Աֆղանստանում վրացական ռազմաբազաներ են փակվել

15:49 • 12.06.13

Աֆղանստանում վրացական երկու ռազմաբազա է փակվել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։

 

«Առաջին հարձակումից հետո համապատասխան դիմում էր ուղղվել ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությանը, այն մասին, որ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն մեր զինծառայողների անվտանգության համար։ Համաձայն մեր պահանջի՝ փակվել են երկու բազաները, սակայն հասկանալի պատճառներով ես չեմ կարող ասել այն վայրերը, որտեղ տեղափոխվել են դրանք։ Արվել է ամեն հնարավորը մեր զինվորների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Ալասանիան։

 

Նա տեղեկացրել է, որ 3-4 օրից պետք է փակվեր նաև այն բազան, որտեղ մի քանի օր առաջ ինքն իրեն պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը։


«Բազան, որի վրա վերջերս հարձակում տեղի ունեցավ, պետք է փակվեր 3-4 օրից, և մեր զորակազմը պետք է նոր վայր տեղափոխվեր։ Ցավոք, չհասցրեցինք»,-ասել է Ալասանիան։

 

Հիշեցնենք, որ բազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր վրացի 7 զինծառայող, ևս 9-ը վնասվածքներ էին ստացել։