Բրիտանացի երեխան Թուրքիա է մտել իր խաղալիքի անձնագրով
9-ամյա բրիտանացի երեխան թուրքական Անթալիա քաղաքի անձնագրային կետը անցել է իր վարդագույն միաեղջյուր խաղալիքի անձնագրի միջոցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդանավակայանի աշխատակիցներին չի զարմացրել նաև այն փաստը, որը անձնագրում երեխայի նկարի փոխարեն միաեղջյուրի նկար էր, իսկ Մեծ Բրիտանիայի զինանշանի փոխարեն՝ փափուկ արջուկ:
Ըստ ծնողների, նրանք պատահաբար խառնել են անձնագրերը, և իրական փաստաթղթի տեղը աղջկան են տվել միաեղջյուրի խաղաղալիք անձնագիրը:
Նրանք նկատել են իրենց սխալը անձնագրային կետը անցնելուց հետո և սկզբում վախենում էին, որ նրանց կարող են պատժել կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար:










