ԱՄՆ-ում ավելի քան 1000 տների բնակիչներ տարհանվել են հրդեհների պատճառով
ԱՄՆ Կոլորադո նահանգի իշխանությունների որոշմամբ՝ հրդեհների պատճառով ավելի քան 1000 տների բնակիչներ տարհանվել են, տեղեկացնում է Взгляд-ը։
Նահանգում գրանցվել է 4 խոշոր հրդեհ, որոնք սպառնում են հարակից բնակավայրերին։
Կրակն արդեն ոչնչացրել է մի քանի բնակելի տուն։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ինչպես տեղեկացրել է շերիֆ Թերի Մաեթան, կրակն արագ տարածվել է քամու և չոր եղանակի պատճառով, և շատ բնակիչներ չեն հասցրել լքել իրենց տները։
Հրշեջներն օգնում են բնակիչներին տեղափոխվել անվտանգ վայրեր։










