Femen-ի ակտիվիստուհիները Թունիսում դատապարտվել են 4 ամսվա ազատազրկման

22:08 • 12.06.13

Արաբական աշխարհում Femen-ի առաջին ակցիան կազմակերպած 3 կանանց Թունիսում դատապարտել են 4 ամսվա ազատազրկման, հայտնում է Russia Today-ը:


Դա տեղի էր ունեցել մայիսի 29-ին, խոսքը 3 հոգու՝ 2 ֆրանսուհու և 1 գերմանուհու մասին է:


Նրանք ակցիա էին անցկացրել ի պաշտպանություն Թունիսում ավելի վաղ ձերբակալված ակտիվիստուհի Ամինայի:


Թունիսական դատարանը նրանց ազատազրկել է հանրային բարոյականությունը ոտնահարելու և անվայել պահվածք դրսևորելու համար: