Գրոզնիում 115 հազար մարդ երգել է Ռուսաստանի հիմնը

18:00 • 12.06.13

Չեչնիայի մայրաքաղաքում Ռուսաստանի օրվա տոնակատարությունների շրջանակում 115 հազար մարդ երգել է ՌԴ-ի պետական օրհներգը, իսկ ևս 6 հազարը կազմել է «կենդանի ռուսական դրոշը», հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Չեչնիայի կառավարության կայքը:

 

Մանրամասնվում է, որ միջոցառումը սկսվել է երթով, երբ մարդիկ՝ ՌԴ-ի նախագահ Պուտինի և Չեչնիայի առաջին նախագահ Ահմաթ Կադիրովի նկարներով զարդարված, «շարասյուներով» շարժվել են դեպի կենտրոնական հրապարակ: