Իրանի նախագահի թեկնածու Հասան Ռուհանիի կողմնակիցները դուրս են եկել փողոց
Իրանի նախագահի թեկնածու, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին ղեկավար Հասան Ռուհանիի համախոհները դուրս են եկել Թեհրանի գլխավոր փողոցներից մեկը՝ աջակցություն հայտնելու նրան։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մոտ 100 մարդ հավաքվել է նրա նախընտրական շտաբի մոտ և փակել հարակից փողոցը։ Երիտասարդների ձեռքին թեկնածուի պաստառներն են։
Ցուցարարների խոսքերով՝ նրանք աջակցում են Ռուհանիին, քանի որ նախկին նախագահներ Մոհամմադ Հաթանին և Ալիաքբար Հաշեմի Ռաֆսանջանին նույնպես աջակցում են նրան։
Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին։
Երեկ թեկնածությունը հանել է Իրանի նախկին առաջին փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Արեֆը։ Ավելի վաղ նախընտրական պայքարից հրաժարվել էր նաև խորհրդարանի նախկին խոսնակ Գոլյամալի Խադադ-Ադելը։
Նախընտրական պայքարին շարունակում է մասնակցել 6 թեկնածու։










