Սիրիացի ծայրահեղականները Դեյր-էս-Զորում կոտորել են ավելի քան 60 շիաների

23:07 • 12.06.13

«Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման ծայարահեղականները արևելյան Դեյր-էս-Զոր նահանգի Հաթլա գյուղում այսօր ինքնադատաստան են կազմակերպել շիաների ընտանիքների նկատմամբ: Ըստ նախնական տվյալների, ծայրահեղականների զոհ է դարձել 60-ից ավել մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը:


Եթերում հայտնված տեսանյութում գրոհայիններից մեկը հայտարարել է, որ «Հաթլեում այրվել են անհավատների բոլոր տները»: Ըստ նրա, նման ճակատագիր է սպասվում կառավարող վարչակարգի բոլոր պաշտպաններին:


«Ալ-Մանարը» հայտնում է, որ պղծվել են շիական մզկիթները, իսկ մի խումբ կանայք գերի են վերցվել: Մոտ 150 բնակիչների հաջողվել է հեռանալ Եփրատ գետի վրա գտնվող Ջաֆրա բնակավայրը, որը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո:


Սիրիական պաշտոնական աղբյուրները քննադատել են «երեխաների, կանանց և ծերերի դաժան կոտորածը», որն իրականացվել է ծայրահեղականների կողմից: