Հայտնի բրիտանացի շեֆ-խոհարարները բացօթյա վարպետության դասեր կանցկացնեն

18:19 • 12.06.13

Լոնդոնի Regent's Park-ում հունիսի 20-23-ը կանցկացվի գաստրոնոմիկ ցուցադրություն բաց երկնքի տակ՝ Taste of London 2013-ը, հայտնում է Корреспондент-ը։

 

Փառատոնը կմեկտեղի համեղ սննդի սիրահարներին, պրոֆեսիոնալներին և նրանց, ովքեր յուրացնում են խոհարարական վարպետության գաղտնիքները։

 

Չորս օրվա ընթացքում այգում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ։ Վարպետության դասեր կտան այնպիսի խոհարարներ, ինչպիսիք են Հարի Ռոդսը, որը պատրաստել է Դիանա իշխանադստեր համար, Բեն Թիշը, որը նախորդ տարի պատրաստել է 3.600 ֆունտ ստեռլինգ արժողությամբ ամանորյա քաղցրավենիք, ինչպես նաև Աթուլ Քոչարը, Ալեքսիս Գոթյեն, Տեո Ռենդալը և այլք։

 

Ջեյմի Օլիվերն իր անունով միաժամանակ 3 հրապարակ կբացի՝ Jamie Oliver’s Kitchen Garden Project, որը խաղերի միջոցով խոհարարություն կսովորեցնի երեխաներին, The Fifteen Apprentice Programme՝ դեռահասների, և Jamie’s Ministry of Food՝ բոլոր ցանկացողների համար։

 

Bar Boulud, Benares, Duck & Waffle, Gaucho, Spice Market, Savoy Grill և Լոնդոնի այլ 34 հայտնի ռեստորաններ կներկայացնեն իրենց ամառային մենյուները։ 200 արտադրողներ կներկայացնեն մթերքներ և խմիչքներ Մեծ Բրիտանիայի բոլոր անկյուններից և արտերկրից։

 

Փառատոնի մուտքը մեծահասակների համար կարժենա առնվազն 25.80 ֆունտ, երեխաների համար՝ 12.90 ֆունտ։