Փհենյանում չեն պատասխանել Սեուլից հեռախոսազանգին
Հյուսիսային Կորեան չի պատասխանել հարավկորեական կողմի հեռախոսազանգին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության կառավարությանը։
Կորեայի միավորման նախարարությունը տեղական ժամանակով ժամը 09։00-ին փորձել է կապվել Հյուսիսի հետ, սակայն ոչ ոք չի պատասխանել։
Միջկորեական բանակցությունները, որոնց ժամանակ նախատեսվում էր քննարկել Հյուսիսի և Հարավի հարաբերություններին առնչվող մի շարք անհետաձգելի խնդիրներ, հետաձգվել էին նախօրեին՝ դրանց սկսվելուց 11 ժամ առաջ։
Պատճառը դարձել էր այն, որ երկու կողմերն էլ չէին կարողացել համաձայնության գալ պատվիրակությունների ղեկավարների ներկայացուցչական մակարդակի վերաբերյալ։










