ԱՄՆ-ում ուսուցչուհին երեխաներին հանձնարարել է գրել «հրաժեշտի նամակներ՝ ինքնասպանությունից առաջ»

21:21 • 12.06.13

Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում անգլերենի ուսուցիչը որպես տնային աշխատանք իր 14-ամյա աշակերտներին առաջարկել է պատկերացնել, թե իրենք պատրաստվում են ինքնասպանություն կատարել և «մահվանից առաջ նամակներ» գրել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «New York Post»-ին:


Հրաժեշտի նամակը երեխաներին առաջարկվել է գրել «Մեղուների գաղտնի կյանքը» գրքի հերոսուհու անունից, ով կյանքը ավարտում է ինքնասպանությամբ:


«Այս տնային աշխատանքը պարզապես անհանդուրժել է: Մենք մեծ գումարներ ենք վճարում, որպեսզի մեր երեխաները սովորեն այդ դպրոցում, իսկ նրանց խնդրում են նման բաներ գրել»,-ասել է աշակերտներից մեկի հայրը: Այդ դպրոցում 1 տարի սովորելը արժե 40,000 դոլար:


Սկանդալային տնային աշխատանք հանձնարարած ուսուցչուհին՝ Ջեսիկա Բարրիշը, հրաժարվել է մեկնաբանություններից: Դրան զուգահեռ դպրոցի տնօրեն Ռոնալդ Ստյուրտը հայտարարել է, որ ծնողներից բողոք չի ստացել: