Երևան-Սևան ճանապարհին վրաերթի ենթարկված 53-ամյա կինը տեղում մահացել է

11:19 • 12.06.13

Հունիսի 11-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակչուհի, 53-ամյա Անգին Ջումայանին, ով տեղում մահացել է:


Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն: