«Ինչհոն» միջազգային օդանավակայանն ութերորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
Կորեայի Հանրապետության գլխավոր օդային դարպասները՝ «Ինչհոն» օդանավակայանը, 8-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում։ Նման որոշում է կայացվել Ստամբուլում (Թուրքիա) կայացած Oդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) նիստի ժամանակ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Յուրաքանչյուր տարի այս կազմակերպությունն ուղևորների հարցման օգնությամբ գնահատում է աշխարհի մոտ 1.700 օդանավակայանների գործունեությունը 34 ցուցանիշերով։
Եվս մեկ սեուլյան միջազգային օդանավակայան՝ «Կիմպհոն», 3-րդ տարին անընդմեջ համարվում է լավագույնը միջին օդանավակայանների ցուցակում, որն ընդունակ է տարեկան 15-25 մլն ուղևորի սպասարկել։










